Երկրի վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունել է փառատոնի բոլոր մասնակիցներին, մաղթել բարի երթ: «Ուրախ եմ, որ դուք՝ որպես հայ մշակույթի կրողներ, հավաքվել եք Հայաստանում՝ ձեր մասնակցությամբ հատուկ շունչ և ջերմություն հաղորդելով այս գեղեցիկ միջոցառմանը: Համաշխարհայնացման այս դարաշրջանում մշակույթը յուրաքանչյուր ազգի ինքնադրսևորման, բարեկամական կապերի ամրապնդման և ազգը ճանաչելի դարձնելու լավագույն միջոցն է: Ես շնորհակալ եմ ձեզ, որ ապրելով սփյուռքում դուք մեծ առաքելություն եք իրականացնում՝ ...