Հայերեն   English   Русский  
Ռուս-ուկրաինական հակամարտություն
The New York Times պարբերականի փոխանցմամբ` Ուկրաինայում նախագահական մրցավազքը սյուրռեալիստական ձև է ընդունել «բանավեճերից» հետո, որոնք պետության ղեկավար Պյոտր Պորոշենկոն միայնակ էր անցկացրել, առանց հակառակորդին` Վլադիմիր Զելենսկիին սպասելու: Գրում է Russian.rt.com-ը:
Ելիսեյան պալատում հաստատել են Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյին և Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններ վարելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պլանները: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայում նախագահի աթոռի համար պայքարող 39 թեկնածուներից երկրորդ փուլ են անցել երկուսը՝ շոումեն, երգիծաբան Վլադիմիր Զելենսկիյը և գործող նախագահ Պյոտոր Պորոշենկոն։ Երրորդ տեղում Յուլիա Տիմոշենկոն է։
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ դեռևս չի շտապի Ուկրաինա վերադառնալ, քանի որ Ուկրաինայում իշխանության ղեկին գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն է մնում: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրությունների 60 տոկոսը հաշվելուց հետո պաշտոնապես հայտարարեց, որ որևէ թեկնածու այլևս չի կարող ընտրողների ձայների մեծ մասը հավաքել: Երկրում տեղի կունենա նախագահի ընտրությունների երկրորդ փուլ:
Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեաթերթիկների 70% հաշվարկից հետո շոումեն Վլադիմիր Զելենսկին շարունակում է առաջատար մնալ: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով երկու թեկնածուներ՝ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն անցնելու են ընտրությունների երկրորդ փուլ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրա գլխավոր հակառակորդն է: Ուկրաինայի առաջնորդի խոսքերով՝ «մյուս թեկնածուները վախենում են» հայտարարել այդ մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Մարտի 22-ին Կիևում Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները, անկասկած, չեն բարելավվի Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի օրոք: Գրում է Russian.rt.com-ը:
Ղրիմը Ռուսաստանին միացնալու հինգերորդ տարելիցի կապակցությամբ ՆԱՏՕ-ի տարածած հայտարարության մեջ կոչ է արվել թերակղզին «վերադարձնել» Ուկրաինային: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանն իբրև Ուկրաինայի վրա քաղաքական ճնշում է գործադրում: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Ուկրաինա: Գրում է Gazeta.ru-ն:
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել է հաստատել նախագահական ընտրություններում 39 թեկնածուներից կազմված վերջնական ցուցակը: Այս մասին հաղորդագրություն տարածել է ընտրական հանձնաժողովի կայքը: Գրում է Gazeta.ru-ն:
Ուկրաինայում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են այն մարդկանց, ովքեր փորձել են ազդել նախագահի թեկնածու Յուրի Տիմոշենկոյի վրա: Այդ մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյին: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: