Հայերեն   English   Русский  
Մշակույթ
Ապրիլի 18-ից մայիսի 19-ը Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում ցուցադրվում է Արցախի 7 հնավայրերից (Ծիծեռնավանք, Տիգրանակերտ, Կարկառ, Շուշի, Հանդաբերդ, Հոռեկավանք, Կերեն) պեղված հնագիտական 100 նոր գտածոներ: Մի թանգարանում, որն իր մեջ ներառում է Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերը` զբաղեցնելով 90 հա տարածություն:
Հայաստանի ազգային արխիվը հիմնադրվել է 1923 թ., որի գործունեության հիմնական նպատակն է պետական փաստաթղթերի պահպանումը, հրապարակումը և օգտագործումը: Սակայն արխիվը չպետք է ընկալել միայն որպես փաստաթղթեր պահպանող կառույց, քանի որ այն լայնորեն զբաղվում է գիտական և հրատարակչական գործունեությամբ: Պարբերաբար հրատարակվում են տարբեր փաստաթղթերի ժողովածուներ՝ նվիրված հայտնի պետական, հասարակական, մշակութային գործիչների կյանքին ու գործունեությանը, այդ թվում նաև տարբեր պատմական իրադարձություններին: Արխիվում պարբերաբար ...
2012 թ, «Գիտություն» հրատարակչության կողմից հրատարակված Հ. Հովհաննիս­յանի այս գիրքն ինձ հետաքրքրեց մի քանի տեսանկյունից, որի մասին չեմ կարող թաքցնել առաջացած մտքերը: Ինչպես վկայում է հեղինակը գիրքը վերաբերում է դերասանի արվեստի գեղագիտական համակարգը քննելու խնդրին:
Մեծ եղեռնի մեկդարյա տարելիցը հավուր պատշաճի ոգեկոչելու գործընթացն արդեն չոքել է մեր դռանը, և դրան հավուր պատշաճի նախապատրաստվելու համար պետք է հենց այսօրվանից սկսել: Կասկածից վեր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու կյանքի թեկուզ մի պատառիկը, վավերագիրը փրկելը բացառիկ արժեք է:
Գաղտնիք չէ, որ Գառնիի պատմական կամրջի վերականգնումը միանշանակ չընդունվեց հանրության կողմից: Շատերը, այդ թվում նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, այն կարծիքին էին, որ պատմական հուշարձանը ոչ թե վերականգնվել է, այլ մի նոր կամուրջ է կառուցվել: Այդ առիթով Սամվել Կարապետյանի հետ ունեցած իմ հարցազրույցը տպագրվեց «Անկախ» շաբաթաթերթի մարտյան համարներից մեկում,որից հետո կրքերն ասես թեժացան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու, Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար պետական տուրքի վճարումից ազատվում են.
Ֆրանսիացի սիրված դերասան Ալեն Դելոնը վախճանվել է Փարիզի Ամերիկյան հոսպիտալում,84 տարեկանում: Նրան հոսպիտալացրել են ուրբաթ՝ սրտի անբավարարության պատճառով: Նա 20-րդ դարի ամենահմայիչ տղամարդկանցից մեկն էր:
«Թռչունները Գոհար Գասպարյանին սովորեցրել են երգել, իսկ նա թռչուններին` ծլվլալ»,- այսպես է բնորոշել երգչուհուն Ավետիք Իսահակյանը:
Ես միշտ զարմանում եմ, թե այդ ի՞նչ ուժ է, որ այստեղից գնում ու ջուր է առաջանում մարդու աչքերում: Այ քեզ բան:
Օրերս լույս է տեսել աշխարհագրագետ, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի «Հայաստան, Ադրբեջան և Թուրքիա»․ մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» անվանմամբ չափազանց հետաքրքիր աշխատության հայերեն տարբերակը։
Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին և Ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված մանկական կոմիքս գրքեր են ստեղծվել: «Շառլ» և «Ավրորա» գրքերի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, ժամը 17:00 Գրանդ հոթել Երևան հյուրանոցում:
Միանգամից երկու տարբերակ՝ հայերեն և ռուսերեն. աշխարհահռչակ գործարար և բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքն ընթերցողի սեղանին է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: