«Public Status» ուսումնասիրությունների և խորհրդատվության ծառայությունը սոցիոլոգիական հարցում է իրականացրել Թուրքիայում՝ պարզելու համար, թե թուրքերը որ երկիրն են առաջին հերթին ընկալում որպես Թուրքիայի բարեկամ։
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել տխրահռչակ «գաղտնալսման» հարուցած աղմուկի խորապատկերում, որը հրապարակվել է ԶԼՄ-ներում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նրանցից մեկը, ովքեր վկայություն են տվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լսումների ժամանակ, որոնք ավարտվել են Թրամփի իմփիչմենթի որոշմամբ, հայտարարել է, որ «նախագահը լրիվ տեղյակ է եղել կրտսեր Բայդենի նկատմամբ հետաքննություն սկսելու փորձերի մասին»:
Կդառնա՞ արդյոք Եկատերինա Սակելլարոպուլուն Հունաստանի առաջին կին նախագահը: Այդ երկրի խորհրդարանը հունվարի 22-ին կանցկացնի Պետական խորհրդի՝ գերագույն վարչական դատարանի նախագահի թեկնածուի քվեարկության առաջին փուլը, այն թեկնածուի, որին առաջադրել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, տեղեկացնում է euronews-ը:
Եվրոպան պետք է համաշխարհային քաղաքականության մեջ ավելի շատ պատասխանատվություն ստանձնելու պատրաստ լինի, քանի որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կշարունակեն փոխվել: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին երեկ Financial Times թերթում տպագրված հարցազրույցում ասել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:
Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը Ելիսեյան պալատում կառավարության սեմինարից հետո խոսել է թոշակային բարեփոխման թեմայով, հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Le Figaro-ին:
Ֆրանսիայում ավելի քան հազար նշանավոր բուժաշխատողներ՝ հիվանդանոցների բաժանմունքների վարիչներ, հավաքական հրաժարական են ներկայացրել վարչական պաշտոններից, եթե երկրի առողջապահության նախարարությունն անհապաղ բանակցություններ չսկսի այդ ոլորտի ներկայացուցիչների հետ: