Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:
Իրան-ԱՄՆ դիմակայության, Իրանում քաղաքացիական ինքնաթիռի խոցման առթիվ տեղի ունեցած ցույցերի և դրանց հետագա ազդեցության մասին է «Անկախը» զրուցել իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։
Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան:
Այսօր օրենսդիր դեմոկրատները ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի երկու կոմիտեներից մտադիր են Սենատ ուղարկել Թրամփի մասին մեղադրական եզրակացությունը և «նոր փաստաթղթեր», որոնք կպահանջվեն դատական գործընթացում:
Ճապոնիայի նախկին վարչապետ Ձյունիտիրո Կոիձումիի որդին, որ ղեկավարում է երկրի շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը, առաջին տղամարդ նախարարը կդառնա երկրում, որը արձակուրդ կվերցնի երեխայի խնամքի համար: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NHK հեռուստաընկերությանը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բռնել է այն տեսահոլովակի հեղինակին, որում իբրև թե պատկված է հրթիռի հարվածը Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռին:
Delta Air Lines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռից անձնակազմը վառելիք է թափել Լոս Անջելեսին մերձակա Կադահի բնակավայրում (Կալիֆոռնիայի նահանգ), որի հետևանքով 44 տուժած կա: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Լոս Անջելեսի հրշեջ ծառայությանը:
1915-23 թթ․ Օսմանյան կայսրությունից փոքրամասնությունների գրեթե ամբողջական ֆիզիկական ոչնչացումից հետո, Թուրքիայի կառավարությունը 1941-ին ձեռնամուխ եղավ մնացած հայերի, հույների, հրեաների և որոշ թուրք մահմեդականների ֆինանսական կործանմանը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ազատել է պետության նախկին ղեկավար Պյոտր Պորոշենկոյի կնոջը՝ Մարինային «Միստեցկի արսենալ» Ազգային մշակութա-գեղարվեստական և թանգարանային համալիրի զարգացման խորհրդի կազմից: Համապատասխան հրամանը զետեղված է պետության ղեկավարի կայքում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: