Հայերեն   English   Русский  
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հրամանատար Խալիֆ Հավթարը մեկնել է Ռուսաստանից՝ այդպես էլ չստորագրելով Լիբիայի ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով արաբական ԶԼՄ-ներին:
Իրանը Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական Boeing-ի սեւ արկղն ուղարկել Է Ֆրանսիա:
Բրիտանական թագավորական ընտանիքը հրապարակել է իր պաշտոնական դիրքորոշումը Եղիսաբեթ թագուհու թոռան՝ արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Սասսեքսի դքսուհու՝ թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականությունները կատարելուց հրաժարվելու մտադրության մասին, հաղորդում է Interfax-ը:
Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով: Այդ մասին հունվարի 14-ին հայտնել Է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամ Հոսեյն Իսմայիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԱՄՆ պետդեպարտամենտը տեղեկություն չի ունեցել այն մասին, թե ԱՄՆ-ի հատկապես որ դեսպանատներն է նկատի ունեցել նախագահ Դոնալդ Թրամփը, երբ հայատարարել է, որ Իրանը հարվածներ է պատրաստել ամերիկյան չորս արտերկրյա ներկայացուցչությունների վրա: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով CNN հեռուստաընկերությանը:
Լիբիայի հակամարտության մի քանի կողմեր եզրափակիչ փաստաթուղթ են ստորագրել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների ավարտին, սակայն Լիբիայի ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆ Հաֆթարը լրացուցիչ ժամանակ է խնդրել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Ամերիկայի կինոարվեստի ակադեմիան ընտրել է 2020 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդներին: Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով ակադեմիայի թվիթերյան միկրոբլոգին:
Հռոմում այսուհետ արգելված է հուշանվերներ, ըմպելիքներ և ֆաստֆուդ վաճառել նշանավոր զբոսաշրջային տեսարժան վայրերում, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Express թերթին:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան իր ուղերձում, որ հղել է ժողովրդին հանրապետության ղեկավարի լիազորությունները վայր դնելուց հետո, հայտարարել է, որ հետագայում էլ շարունակելու է ջանքեր գործադրել Աբխազիայի հասարակությունում խաղաղության հասնելուն և երկրի զարգացման համար, տեղեկացնում է Interfax-ը:
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ որևէ որոշակի ապացույցներ չի տեսել առ այն, որ «Ղուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանին մտադիր է հարձակում գործել ամերիկյան չորս դեսպանատների վրա: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով CBS News-ին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: