Ժայռի մեջ բացված բնական պատուհանը, որ Պուերտո Ռիկոյի այցեքարտն էր, ոչնչացել է երկրաշարժի հետևանքով: Այդ մասին այսօր թվիթեր սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Պուերտո Ռիկոյի օդերևութաբանական լաբորատորիան:
Ամերիկյան The New York Times թերթը տեսանյութ է հրապարակել, որը ենթադրաբար պատկերում է իրանական հրթիռի բախումը Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռին: Այդ կադրը թերթին տրամադրել է իրանցի ակտիվիստ Նարիման Ղարիբը, հաղորդում է Interfax-ը:
Աբխազիայի նախագահի աշխատակազմի պահակախումբն ուժ է կիրառել ընդդիմության կողմնակիցների նկատմամբ, որոնք փորձում են ներխուժել շենք, հաղորդում է Interfax-ի թղթակիցը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն անհանգստացած Է մերձավորարեւելյան տարածաշրջանում ստեղծված լարվածությունից, որն սպառնում Է Իրաքի վերականգնման գործընթացին: Այդ մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը հայտարարել Է հունվարի 9-ին Սուրբ աթոռին կից դիվանագետներին հղած ուղերձում:
Հունվարի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությունը: Այդ գազատարով ռուսական գազը Թուրքիայի տարածքով կհասցվի Եվրոպա:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Կրաֆտը նամակ է հղել կազմակերպության Անվտանգության խորհրդին, որում հայտնել է Վաշինգտոնի՝ Իրանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին առանց նախնական պայմանների և հանուն տարածաշրջանում լարվածության թուլացման: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Reuters գործակալությանը: