Հայերեն   English   Русский  
Եվրոպա
Անգլիայում ապրանքափոխադրող ավտոմեքենայի բեռնախցում հայտնաբերվել է 39 մարդու դի, որից մեկը՝ դեռահասի: Բեռնատարը հայտնաբերվել է Անգլիայի հարավարևելյան մասում, Էսեքսի արտադրական պարկերից մեկում:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները երեկ՝ հոկտեմբերի 22-ին, աջակցություն հայտնեցին բրեքսիտի համաձայնագրին՝ թույլ տալով այդպիսով անցնել դրա վավերացման գործընթացի հաջորդ փուլին: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության համար հոկտեմբերի 17-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված 120 ժամով կրակի դադարեցման համաձայնությունը մեծ արձագանք է գտել աշխարհում:
Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված ութ քաղաքական ուժի 59 պատգամավոր հանդես է եկել Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա հարձակումը։
Կազմակերպիչների գնահատականներով՝ ավելի քան 1 մլն մարդ է այսօր՝ շաբաթ օրը մասնակցել բրեքսիտի դեմ քայլերթին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վերջին 40 տարում առաջին անգամ նիստ էր գումարել շաբաթ օրը. պատճառը brexit-ն էր:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատն այսօր ընդունեց փոփոխությունը բրեքսիտի հետաձգման մասին: Իշխող Պահպանողական կուսակցության նախկին պատգամավոր Օլիվեր Լետվինի առաջարկին կողմ քվեարկեց խորհրդարանի ստորին պալատի 322 պատգամավոր, դեմ՝ 306: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը Բրյուսելում կամավոր ներկայացել է Բելգիայի դատախազի գրասենյակ, քանի որ Իսպանիայի գերագույն դատարանն այս շաբաթ հրապարակել էր իր ձերբակալության երրորդ միջազգային օրդերը: Նա դատախազություն է գնացել փաստաբանի հետ:
Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարը փակվել է ցուցարար խմբերի պատճառով, որոնք շրջափակել են տաճարի մուտքը: Այդ մասին հաղորդում է RTR հեռուստաալիքը՝ հղում անելով տաճարի ղեկավարությանը:
Այսօր մի խումբ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը, պատասխանելով Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին և լուծման ուղիներին վերաբերող հարցերին, ասաց․
Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենը խոստացել է պահանջել Լոնդոնից, դեկտեմբերի 12-ին անցակցված արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաջողության լույսի ներքո, Էդինբուրգին օժտել տարածաշրջանի անկախության հանրաքվեի անցկացման օրինական իրավունքով:
1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը այո ասեց անկախությանը:Հանրաքվեին մասնակցել է
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երեւան քաղաքի բնակիչ 26-ամյա Անահիտ Ե․-ի դիմումի փաստով։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: