TOLOnews հեռուստաալիքի փոխանցմամբ` Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը ստանձնել է այսօր առավոտյան Քաբուլում ականապատված ավտոմեքենայի պայթյունի պատասխանատվությունը: Գրում է Russian.rt.com-ը:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բեշար Ջաֆերին հայտարարել է, որ պաշտոնական Դամասկոսը դեմ է Սիրիայի տարածքում ստեղծվելիք անվտանգության գոտուն, որի շուրջ նախնական համաձայնության են հասել ԱՄՆ-ն ու Թուրքիան։
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում պայթյունների շարքի հետևանքով զոհերի թիվը 66-ի է հասել: Գրում է Gazeta.ru-ն:
Israel News պարբերականի փոխանցմամբ՝ Կիևում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նրա կնոջը՝ Սառային, երեք աղջիկներ դիմավորել են ուկրաինական ավանդական հագուստով և աղուհացով: Գրում է Gazeta.ru-ն:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 13 մարդ է վիրավորվել: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրաքի ներքին գործերի նախարարությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 10-ին և 11-ին ահաբեկիչների գրոհներին պատասխանելիս սիրիական բանակի 23 զինվորական է սպանվել, յոթը՝ վիրավորվել: Գրում է Gazeta.ru-ն:
Կահիրեում թթվածնային բալոն է պայթել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցչին: Գրում է Gazeta.ru-ն: