Հայերեն   English   Русский  
Մերձավոր Արևելք
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլլիի հայտարարությունները Բրյուսելում իրենց հանդիման արդյունքների մասին՝ բնորոշելով դրանք որպես երեսպաշտության և կեղծավորության դրսևորում:
Իսրայելի ընդդիմադիր «Կահոլ-Լավա» կուսակցության առաջնորդ Բենի Գանցը տեղեկացրել է նախագահ Ռեուվեն Ռիվլինին, որ իրեն չի հաջողվել ձևավորել իշխող կոալիցիա: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով The Jerusalem Post թերթին:
Անկարան սպառնացել է վերականգնել ռազմական գործողությունները Սիրիայում: Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ նման տարբերակ հնարավոր է, եթե Ռուսաստանը և ԱՄՆ-ն չկատարեն իրենց պարտավորությունները անվտանգության գոտուց քրդական խմբավորումների հետքաշման առումով տեղեկացնում է Regnum գործակալությունը:
Զանգվածային բողոքի ցույցերով պայմանավորված ընդմիջումից հետո Լիբանանի բանկերը վերսկսել են աշխատանքը, և օտարերկրյա արժույթով հաշիվներից շաբաթական մինչև 1000 դոլար փող հանելու սահմանափակում են մտցրել:
Բեյրութում հարյուրավոր ցուցարարներ են պաշարել խորհրդարանի շենքի մուտքերը, որտեղ պետք Է նիստ անցկացվի: Ճանապարհներին կանգնեցվել են բարիկադներ:
Իզմիրի դատախազությունը «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (FETO) դեմ գործողության շրջանակներում, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հեղաշրջման փորձի համար, թույլ է տվել ձերբակալելու 133 թուրք զինվորականների:
Սիրիան ՄԱԿ-ում հարց է առաջադրելու սիրիական նավթը զավթելու կապակցությամբ և պահանջելու է փոխհատուցում ԱՄՆ-ից: Այս մասին Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը հայտարարել է «ՌԻԱ նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում, որը ցուցադրվել է «Ռոսիա 24» հեռուստատեսությամբ:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ ոչ կառավարական բարեգործական Mayday Rescue հիմնադրամի հիմնադիր, բրիտանացի Ջեյմս Լը Մեզյուրեն, որ առանցքային դեր է ունեցել ոչ կառավարական «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության ստեղծման գործում, սպանվել է ԿՀՎ-ի ցուցումով:
ՄԱԿ-ը կոչ է անում Լիբանանի իշխանություններին անհապաղ նոր կառավարություն ձևավորել և ձեռնամուխ լինել տնտեսական բարեփոխումների իրականացմանը:
Թուրքիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հրապարակել է հայտարարություն, որում հայտնում է, որ «Մոր-5» նոր հակաահաբեկչական գործողությունը սկսվել է Դիրաբեքիր, Բինգյոլ և Մուշ գյուղատնտեսական վայրերում անվտանգության ուժերի 179 ստորաբաժանումներով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: