Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 15:40 առաջին անգամ տիեզրագնացության պատմության մեջ միանգամից երկու կին դուրս եկան աշխատանքներ տանելու բաց տիեզերքում:
Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի գահ բարձրանալուն նվիրված շքերթը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 22-ին, հավանաբար տեղափոխվի «Հագիբիս» թայֆունի հետևանքների պատճառով:
ՄԱԿ-ը հայտարարեց Հաիթիում խաղաղապահ առաքելության ավարտի մասին, որն իրականացվել է 15 տարի: Այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության մամլո ծառայությանը:
«Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը Ճապոնիայում հասել է 66-ի, ընդ որում 15 մարդ համարվում է անհետ կորած: Այդ մասին տեղեկացնում է NHK հեռուստակայանը:
ՄԱԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրգեն Շուլցը հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում: Նա հանդես է եկել ՄԱԿ-ի գրասենյակում Անվտանգության խորհրդի հինգ երկրների անունից:
Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական զինուժի ռազմական օպերացիայի մեկնարկին հաջորդեցին բազմաթիվ դատապարտող հայտարություններ և ռազմագործողությունը դադարեցնելու կոչեր աշխարհի տարբեր կողմերից: