Հայերեն   English   Русский  
Այլ երկրներ
Հուլիսի 2-ից Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունների 6-րդ շրջանը: Կողմերը հակված են, որպեսզի վերջնական համաձայնության գան:Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ սկսվել են համապարփակ համաձայնագրի տեքստի մշակման աշխատանքները:Ուշագրավ է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ ...
Ոչ աշխատանքային օրերին Հնդկաստանի հարավային հատվածում փլուզված շենքի հետևանքով զոհերի թիվը երեքշաբթի օրը հասել է 32-ի: Դժբախտ պատահարից երկու օր անց փլատակներից երկու կենդանի մարդ է հանվել:Շաբաթ օրը ուժեղ անձրևների հետևանքով Չենայ քաղաքում կառուցվող 11 հարկանի շենք էր փլուզվել: Արտակարգ իրավիճակների աշխատակիցները անցած օրերի ընթացքում փնտրում էին ենթադրաբար փլատակների տակ մնացած 20 մարդկանց:
Մայիսի 28-ին իսլամական աշխարհում մեկնարկեց մեծպահքը` Ռամադանը: Մահմեդական մի շարք երկրներում ավանդույթ է դարձել պահքի շրջանում բարեգործականճաշարանների` «Ռամադանի վրանների» բացումը, որը հնարավորություն է տալիս հավատացյալներին հավաքվել իֆթարի` ընթրիքի ժամին և միասին ընթրել: Ահա նման վրան բացվել է նաևՄոսկվայում` ռուսաստանցի մահմեդականների համար:
Տղամարդը աշխարհի առաջնության խաղը դիտելիս է եղել Բելո Հորիզոնտիի 62,000 հանդիսատեսի համար նախատեսված Mineirao մարզադաշտի բարերից մեկում, երբ բողոքել է վատ ինքնազգացողությունից:Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կարճ ժամանակ անց մահացել է:Estado de Minas բրազիլական թերթի տեղեկություններով՝ տղամարդը մեկն էր այն 98 մարդկանցից, ովքեր բժշկական օգնության կարիք են զգացել մրցաշարային երկրորդ փուլի ժամանակ:Վատ զգացողներից 60-ին բուժօգնություն են ցույց տվել հենց մարզադաշտի ներսում:
Կիրակի օրը տղամարդը ինքնահրկիզվել է Տոկիոյի ծանրաբեռնված Սինձյուկու կայարանում՝ այդ կերպ արտահայտելով իր քաղաքական դժգոհությունը:
Առևանգումները տեղի են ունեցել Կումբազայում, որը գտնվում է Չիբոկի մոտակայքում, որտեղից ապրիլին առևանգել էին 200 դպրոցական աղջիկների:
Մինչ երկուշաբթի օրը մեքենաների հետ կանչելը՝ որևէ դժբախտ պատահար չի գրանցվել այդ թերության պատճառով:Honda Motor ընկերությունը անվտանգության բարձիկների խնդիրների պատճառով Հյուսիսային Ամերիկայում հետ է կանչել 2,03 միլիոն, իսկ Ճապոնիայում գրեթե 669,000 մեքենա: Ըստ տեղեկությունների՝ մեքենաները արտադրվել են 2000-2005թթ ընթացքում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: