Հայերեն   English   Русский  
Այլ երկրներ
2019 թվականին հարուստներն ավելիեն հարստացել: Հինգ առավել հաջողակ գործարարները Forbes-ի ցուցակից մի տարում իրենց կարողությունը մեծացրել են 112 միլիարդով: Այն դեպքում, երբ մի տարի առաջ տվյալ վարկանիշի հնգյակը հարստությանն ավելացրել էր ընդամենը 48 մլրդ:
Այս տոնակատարության հիմքում ՄԱԿ-ի Ընդհանուր վերաժողովի ընդունած երկու բանաձև է ընկած:
Կրասնոդարցի 5-ամյա Նաստյա Ռաձինսկայան Forbes-ի վարկածով դարձել է երրորդը YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգերների մեջ: Ամսագիրը նրա շահույթը 2018 թ. հունիսից մինչև 2019 թ. հունիս գնահատել է 18 մլն դոլար: Վարկանիշի առաջին տեղում 8-ամյա Ռայան Քաջին է Տեխասից, որը 2015-ից տեսանյութեր է տեղադրում, որոնցում նա խաղալիքներ է փաթեթավորում:
272 միլիոն մարդ կամ մոլորակի բնակչության 3,5 տոկոսն այսօր գաղթական է՝ միգրանտ: Մարդիկ, որոնք տեղափոխվել են ուրիշ երկրներ, որպեսզի ավելի շատ վաստակեն կամ ապրեն անվտանգության մեջ:
Պակիստանի հատուկ դատարանը երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին դատապարտել է մահապատժի պետության դավաճանության գործով, տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով Gulf News թերթին:
Հնդկաստանի 36 խոշոր բուհերի ուսանողները բողոքի ցույցեր են անում քաղաքացիության մասին նոր օրենքի դեմ: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Times of India թերթին:
Աֆղանստանի Գազնի երկրամասում այս գիշեր մի քանի զինվոր կրակ են բացել իրենց զինակիցների վրա և հեռացել թալիբների մոտ: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Սուդանում դատարանը երկրի նախկին նախագահ Օմար ալ Բաշիրին համարել է մեղավոր կուռուպցիայի մեջ և դատապարտել նրան երկու տարվա բանտարկության: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Ընդդիմադիր Ապագայի կուսակցության հազարավոր կողմնակիցներ հավաքվել են այսօր Բանգոկի կենտրոնում, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից: Իշխանությունների հետ չհամաձայնեցված ցույցը սկսվել է տեղի ժամանակով ժամը 17:00-ին (մեր ժամանակով՝ ժամը 12:00) և անցկացվել է MBK առևտրի կենտրոնի մոտ:
ՄԱԿ-ն այս պահին չի կարող պնդել, որ այն հրթիռները և անօդաչու թռչող սարքերը, որոնք կիրառվել են սեպտեմբերին սաուդյան նավթային օբյեկտների վրա գրոհելիս, իրանական են եղել: Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: