Օգոստոսի 5-ից 17-ը բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում կանցկացվի աշխարհի առաջնությունը:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում, նախապատրաստվելով Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանն ու Մախաչկալայում կայանալիք միջազգային մրցաշարին:
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ IBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում բրիտանացի Քրիս Յուբենկ կրտսերի եւ Արթուր Աբրահամի միջեւ աշխարհի չեմպիոնական մենամարտը:
Թայսոնը համարվել է անհաղթահարելի ծանր քաշային չեմպիոն և եղել է ամենաերիտասարդ բռնցքամարտիկը ով դարձել է WBC, WBA և IBF վարկածներով ծանրքաշային չեմպիոն՝ընդամենը 20 տարեկանում։
Խարկովում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը (64 կգ քաշային կարգ), վերադառնալով հայրենիք, հարցազրույց տվեց ՀԱՕԿ լրատվականին.