Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր ավարտում է մրցաշրջանի առաջին ուսումնամարզական հավաքը Ծաղկաձորում եւ վաղը մեկնում է Մոլդովա՝ մասնակցելու միջազգային մրցաշարի:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հունվարի 20-ից փետրվարի 3-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Սերգեյ Գրիգորյանցի, Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով՝ Վլադիմիր Եպիշինի (երկուսն էլ՝ ՌԴ) հետ:
Երեկվանից ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները համատեղ ուսումնամարզական հավաքով սկսեցին պատրաստվել տարվա կարեւորագույն մրցաշարերին:
Լոնդոնում կայացած Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում երրորդ տեղի համար դիմակայությունում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող արագ և կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարի երրորդ օրը տեղի են ունեցել արագ խաղի վերջին երեք պարտիաները։