Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Անգլիայի անցած առաջնությունում 7-րդ տեղը գրաված «Վուլվերհեմփթոնի» հետ։