Հայերեն   English   Русский  
������������������������������������������������
Թուրքիայի ՛՛ժողովրդահանրապետական՛՛ կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը Ռումինիայում այցելել է հայ համայնք: ԺՀԿ պատգամավորը Բուխարեստում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Դողանը առաջնորդարան այցելելով՝ հանդիպել է Տաթև Սրբազանի,պատգամավոր Վարուժան Ոսկանյանի հետ:
Մի քանի տարի առաջ ռումինացի լուսանկարչուհի Միհաելա Նորոքը որոշեց թողնել իր աշխատանքը և նոր կյանք սկսել: Նա վերցրեց ուսապարկը, լուսանկարչական ապարատը և ուղևորվեց շուրջերկրյա ճանապարհորդության՝ լուսանկարելով հարյուրավոր կանանց նրանց բնական միջավայրում: Այդպես ծնվեց նրա «Գեղեցկության ատլաս» նախագիծը, որում մինչ այժմ տեղ են գտել 37 երկրներ:«Այսօր ես կարող եմ վստահությամբ ասել, որ գեղեցկությունն ամենուր է, և այն կախված չէ շպարից կամ հագուստից: Գեղեցկությունը սեփական ես-ը չկորցնելու ունակության մեջ ...
Իրանի մայրաքաղաք Թեհրանում կկայանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա «Դինամո» ակումբով:
Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ Բուխարեստի Գրքի GAUDEAMUS միջազգային սալոնի ֆրանկոֆոնիայի տաղավարի հանդիսավոր բացումը, որին որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ արդեն երրորդ տարի մասնակցում է Հայաստանը:Ֆրանկոֆոն երկրների խմբի կազմում/GADIF Ռումինիայում ՀՀ դեսպանությունը ֆրանկոֆոնիայի տաղավարում ներկայացրեց ֆրանսերենով հրատարակություններ, այդ թվում` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ֆրանսերեն թարգմանությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռումինիայի Նախագահ Իոհաննիս Կլաուսին՝ Բուխարեստի ակումբումներից մեկում բռնկված հզոր հրդեհի կապակցությամբ, որին զոհ են դարձել տասնյակ և վիրավորվել հարյուրավոր մարդիկ:«Կիսելով Ձեր և Ռումինիայի բարեկամ ժողովրդի վիշտը` խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է, որ խորապես ցնցված է Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի պատճառով և ցավակցում է զոհվածների ընտանիքների անդամներին: Գրում է Rbc.ru.-ն:
Բուխարեստի գիշերային ակումբներից մեկում ռոք համերգի ընթացքում պայթյուն է որոտացել, որի արդյունքում առնվազն 27 մարդ է զոհվել, իսկ 180-ը` տուժել: Գրում է Russian.rt.com-ը:
Հոկտեմբերի 15-ին Ռումինական Ակադեմիայում անցկացվեց միջազգային գիտաժողով` նվիրված ռումինահայ ականավոր պատմաբան և հայագետ, ակադեմիկոս Հակոբ Սիրունու ծննդյան 125-ամյակին (1890-1973): Գիտաժողովին մասնակցում էին հետազոտողներ Ռումինիայից, Հայաստանից, Ֆրանսիայից և Թուրքիայից:Գիտաժողովը կազմակերպվել էր Ռումինական Ակադեմիայի, Բուխարեստի Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների ինստիտուտի, Ռումինայում ՀՀ դեսպանության, Ռումինահայոց միության և թեմի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, Երևանի Չարենցի անվ. ...
Օգոստոսի 14-16-ին Ռումինիայի Հայոց միության ու Հայոց թեմի կազմակերպմամբ և Ռումինիայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ Ռոման, Բոտոշան և Սուչավա քաղաքներում անցկացվեցին հայկական միջոցառումներ:
Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանել է Ռումինիայի Տարգու Մուրեշ քաղաք, որտեղ հունիսի 16-ին կկայանա Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության Ռումինիա-Հայաստան հանդիպումը: Ռումինիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա «Տրանս-Սիլ» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: