Հայերեն   English   Русский  
ՀՀ Ազգային ժողով
ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը:
2019 թվականի վերջին ինն ամիսներին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7,5 տոկոս։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 6-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին`չաշխատել հաշիվ ապրանքագրերով: «Պետությունից հարկ թաքցնողը եւ դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից, գողանում է այն զինվորից, որը սահմանին կանգնած, իր կյանքը վտանգելով, պաշտպանում է մեր՝ բոլորիս այստեղ բանավիճելու իրավունքը: Հետեւաբար՝ մի՛ գողացեք մեր զինվորներից: Ես կարծում եմ, որ բոլորը գիտեն, որ չենք գողանում պետական բյուջեից:
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից:
2018 թվականից ի վեր, ներառյալ 2020 թվականի բյուջեն, մենք 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, դա մոտ 28 տոկոս է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս համայնքների միավորման կամ բաժանման հարցով անցկացնել տեղական հանրաքվե:
Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովը 77 կողմ, 37 դեմ ձայներով ընդունեց 2020 թվականի բյուջեի նախագիծը:
Հայաստանը բոլոր առումներով որակվում է որպես ցածր պետական պարտք ունեցող երկիր։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 5-ին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Բոլոր նախկին զինծառայողները, ովքեր մարտական ծառայության ժամանակ հաշմանդամություն են ստացել, այսուհետեւ զինվորական թոշակ կստանան՝ անկախ հաշմանդամությունը ստանալու ժամկետից: Այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ նիստում համապատասխան օրինագծի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: