Հայերեն   English   Русский  
ՀՀ Ազգային ժողով
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել մի օրինագծի, որով նախատեսվում է ՀՀ քաղաքացիների գրպանից տարեկան 630 միլիոն դրամ հատկացնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և ՍԴ մյուս դատավորներին պարզապես տեղները հանգիստ նստելու համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի ընդունումից հետո ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դիմելով իշխող Իմ քայլը խմբակցության պատգամավորներին ասաց, որ
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Գայանե Աբրահամյանի ղեկավարությամբ մասնակցել է դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիյում կայացած Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին:
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի ...
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում դրական եզրակացություն տվեց առաջին ընթերցմամբ ընդունված Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծին: Դեկտեմբերի 10-ին կայացած նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ առաջին ընթերցումից հետո որոշ տեխնիկական բնույթի փոփոխություններ են կատարվել օրենքի նախագծում:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից կազմակերպվող «Սփյուռքի ակտիվ մասնակցությունը պետականաշինության գործընթացներին» խորագրով սփյուռքի հարցերին նվիրված տարեկան համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի դեկտեմբերի 15-17-ը Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Միքայել Զոլյանը եւ Սարգիս Ալեքսանյանը:
Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթը սկսեց՝ ցուցադրելով Գեղարքունիքի մարզի Շատվան, Դրախտիկ, Լիճք գյուղերի, Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան դպրոցների անմխիթար վիճակի մասին լուսանկարներ։
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: