Հայերեն   English   Русский  
ՀՀ Ազգային ժողով
ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, որոշեց երկարաձգել 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը:
ՀՀ ազգային ժողովն ընդունեց ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի կենտրոնական մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ օրենքի նախագիծը:
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց ...
Հակածխախոտային օրենքը մշակելիս Հայաստանի առողջապահության նախարարությունը հաշվի է առել համանման օրենսդրություն ունեցող մյուս երկրների փորձը: Այս մասին դեկտեմբերի 9-ին ԱԺ նիստում «Ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների օգտագործումից առողջության համար առաջացող վնասի կրճատման եւ կանխման մասին» մասին օրինագծերի փաթեթի եւ կից օրենքների քննարկման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի ...
Այսօրվա դրությամբ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները հետաքննող հանձնաժողովն ուսումնասիրել է գաղտնի եւ գերգաղտնի փաստաթղթերի 2684 էջ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, հարցի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 9-ին ասել է հանձնաժողովի նախագահ, կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ Ազգային ժողովը քննարկում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին հարցը:
Համաձայնագիրն ուղղված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանը ֆինանսական շուկայի ոլորտում՝ հետագա գործունեության դյուրինացման համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի նիստում, «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին օրենքի» վավերացման քննարկման ընթացքում, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: