Հայերեն   English   Русский  
ՀՀ Ազգային ժողով
ՀՀ Ազգային ժողովն իր այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:
ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց զինվորական ծառայությունից նաև 5 տարի անց հաշմանդամության կարգ տալու օրինագիծը:
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց: Դեկտեմբերի 9-ի նիստում նախագիծն ընդունվեց 90 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանությանը դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը: «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է արձանագրություն, որում ասվում է.
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: