Հայերեն   English   Русский  
������������ ������������������������������������������ ������������������������������
Հունվարի 18-ին` ժամը 11-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստ:
Այսօր՝ հունվարի 16-ին, «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից օգտագործված ավտոմեքենաներ ներմուծելիս ԱԱՀ-ի դրույքաչափը փոփոխել՝ ըստ մաշվածության սահմանելով 5 և 10 տոկոս դրույքաչափեր:
Ավարտվեց ՀՀ Ազգային Ժողովի Ներքին Աուդիտի անցկացման հերթական փուլը, որի ժամանակ ուսումնասիրվում էր մարդկային ռեսուրսների կառավարման ստորաբաժանման 2017-2018թթ-ի աշխատանքները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:
Այսօր՝ հունվարի 13-ին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առաձին պետական ստորաբաժանումների, հաստատությունների եւ անհատ ձեռներեցների պետական գրանցման մասին» օրենքում, ինչպես նաև կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները առերևույթ չկատարելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին:
«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը մարդու իրավունքների սահմանափակում է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե իսկապե՞ս իրենք կարծում են, որ այնքան լավ են աշխատել, որ միայն ընթացիկ տարվա դեկտեմբերին 4 անգամ պարգևատրման են արժանացել, ասաց, որ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: