Հայերեն   English   Русский  
������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������
ՀՀ ազգային ժողովի երեք խմբակցությունները ՀՀ2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել են ընդհանուր մոտ 368 մլրդ դրամիլրացուցիչ ծախս ենթադրող առաջարկություններ: Այս մասին ՀՀ ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկմանն ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Պետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամի չափով, ինչը կազմում է բյուջեի կանխատեսվող եկամուտների 94,4 տոկոսը՝ 2019 թվականի բյուջեում նախատեսված 1 տրլն 401 մլրդ դրամի դիմաց։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 5-ին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է բացառել Սևանա լճից տարեկան սահմանված 170 մլն խմ ջրառից ավել ջրառի հնարավորությունը:
Հայաստանի Ազգային ժողովում ստեղծվել է Երևանի քաղաքապետարանում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հետաքննման հանձնաժողով։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 5-ին ասել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։
ՀՀ կառավարության առաջարկությամբ Ազգային ժողովը դեկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: ԱԺ-ի նիստը կգումարվի դեկտեմբերի 12-ին ժամը 11-ին:
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, 91 կողմ և 18 դեմ ձայներով ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը:
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ իրենք դժգոհ են շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից իրականացվող քայլերից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: