ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ համայնքի Վահան բնակավայր` գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը դիտարկելու, ինչպես նաև գարնանացան սերմնացուի, պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը տեղում ծանոթանալու նպատակով: