Հայաստանից ահռելի չափերի հասած արտագաղթի հետևանքներն իրենց զգացնել են տալիս ամեն բնագավառում. «Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի է դարձել, որ վերջին տարիներին կտրուկ նվազել է աշխատունակ տարիքի մարդկանց թիվը: Իսկ սա, բնականաբար, իր բացասական հետևանքներն է ունենում երկրի տնտեսության և, ընդհանրապես, բոլոր բնագավառների վրա: