Այսօր՝ հուլիսի 19-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ մեկնարկած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ Դատախազության կողմից բերված բողոքի քննությունը հետաձգվեց, քանի որ դատախազ Դոլմազյանը գրություն էր ուղարկել դատարան, որ այսօր նույն ժամին այլ դատական նիստ ունի և չի կարող ներկայանալ սույն դատական նիստին: Նա միջնորդել էր հետաձգել նիստը, որպեսզի մեղադրող դատախազները ևս կարողանան ներկա լի ...