Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Քիչ առաջ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարայնի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց բավարարել դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, հետաձգեց այսօրվա նիստը, որի ընթացքում քննարկվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու` նոյեմբերի 7-ի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Դատական նիստ է նշանակվել նոյեմբերի 26-ին: Նշենք, որ նույն օրը տեղի է ունենալու Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ընթանում է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքի քննությունը։ Առուստամյանը դատարան ներկայացավ ձեռնափայտով։ Լրագրողների հետ զրույցում Առուստամյանն ասաց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Հարցին, եթե դատարանը որոշի կալանավորել, պատրաստ է արդյոք կալանքը կրելու, Առուստամյանն արձագանքեց. «Ամեն ինչի էլ պատրաստ եմ»։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, այսօր մերժեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ պաշտպանի ներկայացրած բողոքը։
Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունն այսօր հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 23–ին, ժամը 14։00–ին։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց Մութաֆյանի պաշտպան Վահե Եփրիկյանը։
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները՝ ի պաշտպանություն Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի, որոնք դեռ սեպտեմբերի 29-ին էին կալանավորվել՝ առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալկից վերաբերմունք դրսևորելու համար::
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: