Հայերեն   English   Русский  
Միքայել Մելքումյան
«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետն ուներ պատմական շանս, որովհետև վերջին անգամ է, որ նախագահ-վարչապետ ռեժիմն է, ապրիլից պետության ղեկավարը վարչապետն է լինելու, բայց նա կորցրեց կառավարման այս համակարգի տիրույթում փոփոխություն անելու շանսը:
Քիչ առաջ հրապարակվեցին ԱԺ նախագահի 3 տեղակալների ընտրության արդյունքները: ԱԺ փոխնախագահներ են ընտրվել Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և «Ծառուկյան» դաշինքից՝ Միքայել Մելքումյանը:
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուչժուն քաղաքի հրշեջները փրկել են 2-ամյա երեխայի կյանքը, որն արգելափակվել էր լվացքի մեքենայի մեջ: Ամենայն հավանականությամբ, երեխան որոշել է խաղալ լվացքի մեքենայով, իսկ արդյունքում դրա մեջ արգելափակվել: Գրում է Vesti.ru.-ն:
Ազգային Ժողովում Պետբյուջեի 2017 թվականի նախագծի քննարկման ժամանակ Միքայել Մելքումյանի քննադատական ելույթը արժանացավ որոշ պատգամավորների ծափահարություններին:«Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն էլ գոչեց՝ «Բրա՜վո»:
Կառավարության ներկայացրած 2017 թվականի բյուջեն չի համապատասխանում որոշ ժամանակ առաջ նրանց իսկ ներկայացրած ծրագրին: Դրանք ոչ մի կապ չունեն իրար հետ:
Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացել է ժամանակավորապես: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
«Համամիտ եմ Կարեն Կարապետյանի այն գնահատականի հետ, որ երկրի տնտեսությունը ծայրահեղ ծանր է, բայց դրա մասին ինչքա՞ն ժամանակ է, որ ասում ենք, թող բարի լիներ և քաղաքական մեծամասնությունը ասեր, ոչ թե գան, հրամցնեն, ինքն էլ դիտորդի կարգավիճակով ընդունի այն, ինչ կա»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Խանդավառված չեմ Ընտրական օրենսգրքի բովանդակությամբ, խանդավառված չեմ, որ ՀԱԿ-ը չի մասնակցում քննարկումներին»,-Այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը ոչինչ չի խոսել դաշնակցականներին տրվելիք փոխնախարարների պորտֆելների մասին: Իսկ ԱԺ արտահերթի օրը ՀՀԿ-ականներն արձանագրել են նրա զարմանքն ԱԺ նիստում ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանի բարձրաձայնումից, թե էդ ո՞նց է լինում, որ իշխանությունը 5 հոգանոց խմբակցության հետ համագործակցում է, իսկ 30 հոգանոց ԲՀԿ-ի հետ՝ ոչ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: