Հայերեն   English   Русский  
Միքայել Մելքումյան
Հայաստանում այս պահի դրությամբ համայնքներ կան, որտեղ խաղողի բերքի ապագան դեռևս պարզ չէ:
Հունիսի 22-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվեց 63 կողմ, 32 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Կառավարության այս նախագծով առաջարկվում է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ կետերում «պետական» բառը փոխարինել «կառավարության» բառով, իսկ 7-րդ կետում` «պետական պարտքը» փոխարինել «կառավարության պարտքը» բառերով: Առաջին հայացքից աննշան ...
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. "Րոպեներ առաջ գործընկերոջս՝ Միքայել Մելքումյանի հետ հանդիպեցինք «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներին, ովքեր հերթական անգամ եկել էին Ազգային Ժողովի մուտքի մոտ՝ իրենց արդարացի վրդովմունքն ու բողոքը բարձաձայնելու: Ցավալի է, որ հերթական անգամ նաիրիտցիների հարցը լուծում չի ստանում և կրկին հետաձգվում է: Կարծում եմ, որ քիմիական գիգանտի վերագործարկումն իրական է, եթե ստեղծվեն տնտեսական համապատասխան պայմաններ և ներդրումային ...
ԱԺ-ն կողմ քվեարկություններով ընդունեց օրակարգում ներառված օրենսդրական 21 փաթեթները, որից հետո մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը, որում քննարկվելու է երկրում ստեղծված ֆինանսական վիճակը: Արտահերթ նիստին մասնակցում են 106 պատգամավորներ:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քվեարկությունը ցույց տվեց, որ խորհրդարանական քաղաքական խմբակցությունների մեծ մասը հավանության է արժանացրել նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց,
Վերջին տարիներին մի միտում է նկատվում` կառավարությունն աստիճանաբար նվազեցնում է իր այս կամ այն գործառույթը:
«ժողովրդի հիշողությունը հավի հիշողությունից էլ կարճ է»,- տարբեր առիթներով սիրում էր կրկնել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, երբ փորձում էր ընդգծել քաղաքական գործընթացներում ժամանակի կարևորությունը: Ահավասիկ, ժամանակին իրար ինչ ասես ասող ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, նրանց հետ էլ «Ժառանգությունը» կամ կարճ ասած` եռյակը, անցկացրին իրենց խոստացած «թեժ աշնան» առաջին համապետական հանրահավաքը:
«Մենք կողմ ենք համակարգային և խորքային փոփոխություններին»,- այօսր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը`պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն իշխանափոխության հարց կդնի, եթե ոչ իշխանական եռյակի նախաձեռնած հանրահավաքների արդյունքում պարզվի, որ հանրությունն իշխանափոխություն է ուզում:
Ազգային ժողովի վեց խմբակցությունների ներկայացուցիչներ այսօր ԱԺ ընդմիջման ժամին խորհրդակցեցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ՝ ''Շրջանառության հարկի մասին'' ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների շուրջ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: