Առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս մի քանի մարդ վիրավորվեց Կանադայի Քվեբեկ քաղաքի մզկիթներից մեկում իրականացված ահաբեկչության հետևանքով։ Այս մասին փոխանցում է Al Jazeera-ն։ Զինյալները կրակ են բացել մզկիթում երեկոյան աղոթքի ժամանակ։ Դեպքի պահին մզկիթում եղել է մոտ 40 մարդ։Դեռևս հայտնի չէ, ովքեր են կանգնած ահաբեկչության հետևում։ Այս պահի դրությամբ 2 մարդ ձերբակալվել է։Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն քննադատել է ահաբեկչությունը։ Նշենք, որ նախկինում մզկիթը ենթարկվել էր իսլամաֆոբիկ հարձակման։ 2016 թվականին, ...