Վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում է ստացել այսպես կոչված «պատասխանատու» հանքարդյունաբերություն կեղծ եզրույթը։ Դրա ջատագովներից Ամուլսարի ոսկու ծրագրի հեղինակ «Lydian International» օֆշորային ընկերությունն անընդհատ համոզում է ժողովրդին ու որոշում կայացնողներին, թե արևմտյան կազմակերպությունները (օր. բրիտանական, կանադական, ամերիկյան) պատասխանատու հանքարդյունաբերության առաջամարտիկներ են, ունեն ստանդարտներ, որոնց կիրառումը չեզոքացնում է բնական միջավայրի ու մարդկանց վրա բացասական ազդեցությունը։ ...