Հայերեն   English   Русский  
������������������������������ ������������������������������������������
Իտալիան Խուան Գուայդոյին որպես Վենեսուելայի «ժամանակավոր նախագահ» չի ճանաչում, քանի որ արտաքին միջամտությունը այլ երկրի ներքին գործերին անհնարինէ համարում: Այդ մասին TV2000 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մանլիո դի Ստեֆանոն: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը թվիթերում գրառում է կատարել և հայտարարել, որ բոլոր նրանք, ովքեր կփորձեն «վնասել» Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայբոլդոյին «լուրջ հետևանքների կբախվեն»: Գրում է Russian.rt.com-ը:
The Washington Post պարբերականի փոխանցմամբ` իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է Նիկոլաս Մադուրոյի պաշտոնանկության նպատակով զինվորականների և քաղաքացիական պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Վենեսուելան քաղաքացիական պատերազմի եզրին է։ Այս երկիրն արդեն մի քանի օր է, ունի երկու նախագահ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր աջակիցներն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։
Վենեսուելայում ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ կդիտարկի երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա մերձակա շրջապատի «համաներումը», եթե նրանք Սահմանադրության և կարգուկանոնի վերականգնման կողմնակից դառնան: Համապատասխան հայտարարությամբ Գուայդոն հանդես է եկել Univision հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:
Բոլիվարիական ազգային հետախուզության ծառայության ներկայացոըւցիչները երեկ ձերբակալել են Վենեսուելայի Ազգային վեհաժողովի (միապալատ խորհրդարան) ղեկավար Խուան Գուայդոյին (խորհրդարանը փաստացի դուրս է մղված որոշումների ընդունման գործընթացից և երկրի ղեկավարի հակառակորդ քաղաքական ուժերի հսկողության տակ է):
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: