Հուլիսի 24-ին, ավանդույթի համաձայն, ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպել է երկրի ղեկավարի հետ: Խորհրդի անդամները Սերժ Սարգսյանին են ներկայացրել հանրությանը հուզող այնպիսի հարցեր, ինչպիսիք են արտագաղթը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը, սահմանամերձ գոտու ամրապնդումն ու անվտանգության ապահովումը և այլ հարցեր:Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ իրենք ընտրել են այնպիսի հարցեր, որոնք հիմնարար են և վերաբերում են ոչ միայն ներկա իրավիճակին ...