Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������
Ամերիկյան և չինական կողմերի միջև բարձր մակարդակի առևտրային բանակցությունները Պեկինում առանց նշանակալի առաջընթացի են ավարտվել: Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը` վկայակոչելով անանուն աղբյուրի: Գրում է Gazeta.ru-ն:
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ելույթ ունենալով Կարակասի կենտրոնում գտնվող Բոլիվարի հրապարակում, հայտարարել է, որ վենեսուելական ընդդիմությունը չի ցանկանում բանակցել «վախի» պատճառով: Գրում է Gazeta.ru-ն:
«Рёнхап» լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ն և Հարավային Կորեան քննարկել են ամերիկացի և հյուսիսկորեացի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի առաջիկա գագաթնաժողովը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցության անդամների հետ բանակցությունները Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորման շուրջ ժամանակի վատնում են: Գրում է Gazeta.ru-ն:
The Washington Post պարբերականի փոխանցմամբ` իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է Նիկոլաս Մադուրոյի պաշտոնանկության նպատակով զինվորականների և քաղաքացիական պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու մասին: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի Ազգային ասամբլեայի խոսնակ Խուան Գուաիդոն, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել, հայտարարել է, որ մտադիր չէ բանակցել երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ: Գրում է Gazeta.ru-ն:
ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Դավոսում Ալիևի հետ հանդիպման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը։
Քիչ առաջ Ֆեյսբուքյան ուղիղ եթերով Դավոսից վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Կոնգրեսի Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերի խոսքն այն մասին, թե ինքը նրա և Ներկայացուցիչների պալատի խոսնակի՝ դեմոկրատ Նենսի Փելոսիի հետ հանդիպման ժամանակ բռունցքով խփել է սեղանին, երբ նրանք մերժել են միջոցներ հատկացնել ամերիկա-մեքսիկական սահմանին պատ կառուցելու համար:
Թուրքիան Անկարայում ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի ընթացքում տեղի ունեցած բանակցություններում դիմել է Վաշինգտոնին Սիրիայի ամերիկյան ռազմաբազաներն իրեն փոխանցելու կամ դրանք ոչնչացնելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Hurriyet թերթին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: