Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Երևանի ավագանու <Ելք> խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը գրում է.
Այս տարի բուհերն առաջարկում էին 20 հազար վճարովի և անվճար տեղ, որից թափուր է մնացել մոտ 50 տոկոսը: Դիմորդների թիվը կազմում էր 9737, որը 1500-ով պակաս էր նաորդ տարվանից:
Այս տարվա սեպտեմբերի մեկից Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է. հիմնական դպրոցն ավարտած 9-րդ դասարանցիներն այլևս չեն կարող բավարարվել հիմնական կրթության վկայականով ու չշարունակել կրթությունը։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հորդորեց տարանջատել Հրազդանի քաղաքապետի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի մասնակցությամբ մահվան ելքով վրաերթի դեպքը և վերջինիս ոսկե մեդալով պարգևատրելու հանգամանքը. «Երեխան պարգևատրվել է բարձր առաջադիմության, իր 12 տարվա գիտելիքների համար»,-նշեց նախարարը:
Աշխարհի համալսարանների ամենամյա World University Rankings վարկանիշը թվարկել է այս տարվա աշխարհի 100 լավագույն համալսարանները:
Ներկայումս կրթական համակարգում բուռն իրավիճակ է: Մեկը մյուսի հետևից նոր ծրագրեր են գործում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2016-2017 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2017թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին:
Առաջիկա ուսումնական տարվանից սկսած` սահմանամերձ բնակավայրերի դպրոցականներին դասագրքերը կհատկացվեն անվճար, իսկ բուհերի ուսանողների համար կկիրառվի ուսման վարձի փոխհատուցման հատուկ մեխանիզմ:
«Հանուն կրթության և գիտության» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում իրականացնում է «Ընդդեմ անորակ սննդի՝ հանուն մեր երեխաների» խորագրով ծրագիրը։
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին և կինը՝ Ամալը, հայտարարել են, որ իրենք մտադիր են Լիբանանում բնակվող 3 հազար սիրիացի փախստական երեխաների կրթության նպատակով 2,25 միլիոն դոլար հատկացնել կրթական հաստատությունների զարգացմանը համար: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: