ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նա այցելել է Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության համար հայտարգրվել է 127 դիմորդ, որոնցից 7-ը չէր ներկայացել: Արայիկ Հարությունյանը շրջել է կենտրոնում ձևավորված 3 քննասենյակներում, հետաքրքվել` բավարար վերահսկողություն սահմանվա՞ծ է քննության անաչառ ընթացքի ...