Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������
Այսօրվա կրթական ծառայությունների շահակիցը վաղվա տնտեսության շարժիչն է։ Հետևաբար ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի՝ կրթությանը վերաբերող ծրագրերն ուսումնասիրելով հնարավոր կլինի հասկանալ, թե նրանցից որոնք են ապագայամետ։
Կրթության ոլորտում ծառայությունների որակի վերահսկողությունը կարևոր նշանակություն ունի կրթական հաստատություններում մատուցվող կրթության արդյունավետության բարձրացման համար:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է հակասոցիալական վարք դրսևորող անչափահասների գործերի վարման ընթացակարգերի բարելավմանն ուղղված երկօրյա աշխատաժողովին: Այն կազմակերպվել էր «Փրոջեքթ հարմոնի» կազմակերպության կողմից իրականացվող «Իրավական կրթություն և ակտիվ մասնակցություն» ծրագրի շրջանակում:
Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է իր դիրքորոշումը քաղաքական քարոզչության ընթացքում կրթական հաստատությունների մասնակցության անթույլատրելիության վերաբերյալ և կոչ է արել կրթական հաստատությունների տնօրեններին, դաստիարակներին և ուսուցիչներին զերծ մնալ քաղաքական գործընթացներում երեխաներին ներքաշելու փորձերից։
Հոկտոմբերի 18-19-ին Աստանայում ընթանում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 9-րդ ընդհանուր համաժողովը։ Այն կազմակերպվել է Ղազախստանի կրթության որակի ապահովման անկախ գործակալության (IQAA) հետ համատեղ։
Ինչպիսին է միջազգային առաջավոր փորձը հետազոտահեն կրթության ոլորտում և ինչ խնդիրներ կան ՀՀ բուհերումհետազոտահեն կրթության ոլորտում․ այս հարցերն էին այսօր քննարկվում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցած «Հետազոտություն և կրթություն» թեմայով աշխատաժողովի ժամանակ։
Ինչպե՞ս բարեփոխել կրթական համակարգը ցանկալի արդյունքներ ունենալու համար։ Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Թամար Ալեքսանյանն ունի այս հարցի պատասխանը։ Տիկին Ալեքսանյանի կրթական բարեփոխումների առաջարկը նախևառաջ վերաբերում է դպրոցական կրթությանը։
Հային բնորոշ հատկություններից մեկն ուսումնատենչությունն է: Հայերս եզակի ազգ ենք աշխարհում, մեր հնագույն դիցարանում ունեցել ենք դպրության և գիտության հովանավոր աստված՝ հանձին Տիրի:
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ավագ դպրոցների և քոլեջների միջև մրցապայքար է ընթանում աշակերտների և ուսանողների համար։ Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է։ Ուստի հիմնական դպրոցն ավարտելուց առաջ աշակերտը ընտրության առջև է կանգնում՝ դիմել ավագ դպրո՞ց, թե՞ որևէ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն։ Եվ քանի որ դիմորդը նախ և առաջ ֆինանսական ապահովության միջոց է ուսումնական հաստատության համար, ապա մրցակցությունը կատաղի է, երբեմն անգամ՝ անազնիվ և դիմորդին մոլորեցնող։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: