Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ 2018-2019թթ. ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում պատշաճ դիմավորելուն ուղղված բոլոր նախապատրաստական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով:
«Լույս» հիմնադրամի շահառուներից 18-ին ուսման առաջին տարվա համար «Իմ քայլը» հիմնադրամն ապահովել է կրթաթոշակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Հուլիսի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 ներառական մանկապարտեզ:
Լեզվի պետական տեսչությունը վերակազմավորվել է Լեզվի կոմիտեի: Եվ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից է, թե ինչ ու ինչպես կարող է անել կոմիտեն՝ հայերենի շահերը պաշտպանելու, դիրքերը վերականգնելու համար: Հայոց լեզվի խնդիրների, լեզվաքաղաքականության ու ոլորտի առաջնահերթությունների մասին է «Անկախը» զրուցել ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի եւ Լոնդոնի բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսական համատեղ ծրագրի մասնակիցներին, ովքեր Հայաստան են ժամանել ճանաչողական այցով՝ բիզնես հնարավորություններին եւ երկրի մշակույթին ու պատմությանը ծանոթանալու նպատակով:
Նախադպրոցական, հանրակրթական և երեխաների խնամքի հաստատություններում ջրամատակարարման և սանիտարական ծառայությունների հասանելիությունն ուսումնասիրելու նպատակով 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մոնիթորինգային այցեր են իրականացրել Երևանի և մարզերի ավելի քան 200 ուսումնական հաստատություններ:
Հետապնդումներով, սպառնալիքներով ու ճնշումներով լեցուն է Էջմիածի Վ. Համազասպյանի անվան պետական քոլեջի աշխատակից Անգին Արշակյանի առօրյան 2016 թվականից ի վեր:
Ինչպես խոստացել եմ, շարունակում եմ «Ո՞վ է վերահսկում դպրոցների կայքերի համապատասխանությունը ՀՀ կառավարության որոշման պահանջներին» նախորդ հոդվածը:
Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների առնչությամբ ներկայացրել է պետությանն ուղղված կարևոր դիրքորոշումներ:
Ֆեյսբուքում «Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը՝ Սամվել Հարությունյանին Կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի նախագահ նշանակելու մասին։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: