Հայերեն   English   Русский  
իշխանափոխություն
«Այսօրվա դրությամբ քաղաքական դաշտում ոչ մի արտառոց բան չկա: Թե ով կմիանա Եռյակին, դեռևս պարզ չէ: Միակ հետաքրքիր երևույթը այն է, որ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ հաջորդ հանրահավաքի ժամանակ ծրագրային ելույթով հանդես կգա Գագիկ Ծառուկյանը», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Քառյակը կա´մ պետք է վերակազմավորվի, կա´մ պետք է վերանա», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց արևելագետ Խաժակ Թոմոյանը:
Մոտենում է ԱԺ ոչ իշխանական ուժերի հայտարարած «թեժ աշնան» կուլմինացիոն պահը` հոկտեմբերի 10-ին Երևանի Ազատության հրապարակում ԱԺ երեք ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հրավիրած հանրահավաքի օրը:
Ամփոփելով ոչ իշխանական եռյակի` մարզերում իրականացվող հանրահավաքների արդյունքները այսօրվա դրությամբ`ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասօր հայտարարեց, որ հանրության հիմնական պահանջն իշխանափոխությունն է: Նրա խոսքով`պահանջի հասունացմանը հատկապես նպաստում է Հովիկ Աբրահամյանի և նրա թիմի աշխատանքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: