Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Մեքսիկայի Սան Պեդրո Ուամելուլա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Ագիլարը կոկորդիլոսի հետ է ամուսնացել: Իսկ հարսանեկան արարողությանը գրեթե ամբողջ քաղաքն է հրավիրված եղել:
Գլոբալ պլատֆորմի շրջանակներում Մեքսիկա կատարած աշխատանքային այցի ավարտին՝ ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պատվիրակության ղեկավար, վարչապետի վարչակազմում Իտալիայի բնակչության պաշտպանության ազգային վարչության պետ Ֆաբրիցիո Կուրցիոյի հետ:
Մեքսիկայի հյուսիսային Սինալոա նահանգի Էլդորադո քաղաքի երեք տարբեր հատվածներում հայտնաբերվել են տղամարդկանց դիեր, որոնք, ըստ ականատեսների, նետվել են ինքնաթիռից: Այս մասին գրում է Reuters-ը:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների բյուջեի նոր օրինագծի համաձայն` Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար նախատեսվում է ավելի քան 4 միլիարդ դոլար տրամադրել: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների սահմանապահ-մաքսային ծառայությունը հայտնել է Դոնալդ Թրամփի նախագահության մեկ ամսվա ընթացքում ԱՄՆ-ի և Մեքսիկայի ցամաքային սահմանով անօրիանական ներգաղթյալների հոսքի կրճատման մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Կուբայի Պետական խորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի` Մեքսիկայի հետ սահմանին պատ կաուցելու պլանները: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ 21,6 միլարդ դոլարի փոխարեն ներկայումս ընդամենը 20 միլիոն դոլար է հատկացվել: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության տարածած համապատասխան փաստաթղթին: Գրում է Russian.rt.com-ը:
Միգրացիայի հարցերով ամերիկյան վերլուծական կենտրոնի գիտական աշխատանքների տնօրեն Սթիվեն Կամարոտան զեկույց է նախապատրաստել, որի համաձայն` Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը կօգնի ԱՄՆ-ին 10 տարվա ընթացքում 64 միլարդ դոլար տնտեսել: Գրում է Russian.rt.com-ը:
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն հայտարարել է ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ հաստատելու ցանկության մասին: Համապատասխան հայտարարությամբ Մեքսիկայի նախագահը հանդես է եկել Միացյալ Նահանգների արտգործնախարար Ռեքս Թիլերսոնի և ազգային անվտանգության հարցերով նախարար Ջոն Քելիի հետ ուենցած հանդիպումից հետո: Գրում է Russian.rt.com-ը:
Այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ուրուգվայի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Իսպանիայի ներկայացուցիչներից կազմված դիտորդական խմբին, որի կազմում են մեքսիկացի դասախոսներ Ռոդրիգո Գոմես Գարսիան և Կառլոս Անթառամյանը, բրազիլացի դասախոս Հեիտոր Լորեյրոն, ուրուգվայցի նախկին պատգամավոր Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենան և իսպանացի պրոֆեսոր Անտոնիո Էլորսա Դոմինգեսը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: