Հայերեն   English   Русский  
Բոլիվիա
Բոլիվիայի իշխանությունները Իտալիային արտահանձնեցին ահաբեկիչ Չեզարե Բատիստիին, որին Իտալիայի իշխանությունները դատապարտել են ցմահ բանտարկության: Ահաբեկչին բռնել են հունվարի 13-ին Բոլիվիայի Սանտա Կրուզ քաղաքում:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը տեղափոխվել է բժշկական հաստատություն պլանավորված հետազոտության համար: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Բոլիվիայում կառնավալի չորս օրերի ընթացքում զոհերի թիվը հասել է 40-ի, իսկ ևս 124 քաղաքացի՝ վիրավորվել: Այդ մասին հայտնել է Բոլիվիայի ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոն: Գրում է Russian.rt.com-ը:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին աշխարհի ամենասարսափելի սպառնալիքն է համարում: Գրումէ Russian.rt.com-ը:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփից պահանջել է ներողություն խնդրել Վենեսուելայում Վաշինգթոնի այսպես կոչված բեմադրված պետական հեղաշրջման փորձերի համար: Գրում է Russian.rt.com-ը:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Թրամփը բռնակալ է, քանի որ բացասական վերաբերմունք ունի ներգաղթյալների և կանանց նկատմամբ, ինչպես նաև բռնություն է հրահրում: Գրում է Russian.rt.com-ը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել է, որ Եվրոպական արժույթը` ընդամենը դիակ է, որը դեռևս շարժվում է: Նա կոչ է արել եվրոգոտուց Ֆրանսիայի դուրս գալու համար հստակ ժամանակային սահմաններ սահմանել: Գրում է Newsmail.ru.-ն:
ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը 2017 թվականի մարտի 4-ի դրությամբ ուսումնասիրել է զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված՝ 02.04.2017թ. կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման փուլում տեղի ունեցած 79 ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդում և ՀՀ ոստիկանությունում ստացված մեկ անանուն ահազանգ:
Անդյան խորհրդարանը, որն Անդյան երկրների (Չիլի, Բոլիվիա, Պերու, Էկվադոր և Կոլումբիա) Համայնքի ղեկավար մարմինն է, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունն ճանաչող բանաձև:
Ռոբերտո Մամանի Մամանին բոլիվիացի ամենաճանաչված նկարիչներից մեկն է, ում գունագեղ աշխատանքները ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում: Մամանին արժանացել է բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների, իսկ նրա նկարները հայտնի են վառ գունային լուծումներով և զգացմունքների ալիք արթնացնելու զարմանալի ուժով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: