Հայերեն   English   Русский  
օրենք
Շատերը, ովքեր դատական գործերի հետ առնչություն են ունեցել, հանդիպել կամ լսել են «հայցի ապահովում» տերմինը։ Շատերն էլ զարմացել են, երբ մինչև դատարանի կողմից վերջնական դատական ակտ կայացնելն իրենց գույքերի նկատմամբ արգելանքներ են կիրառվել։
2014 թ․ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում կատարվեցին փոփոխություններ, որոնցով hայաստանյան իրականությունում ներդրվեց նոր` եկամտային հարկի գումարների նպատակային վերադարձման ինստիտուտը։ Որպես եկամտային հարկի վերադարձման նպատակ ամրագրվեց անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տան կառուցապատման համար ստացված հիպոթեքային վարկի տոկոսագումարների սպասարկումը։ Կատարված փոփոխությունը բավական մեծ աշխուժություն մտցրեց շինարարական ոլորտում և անշարժ գույքի շուկայում։ Այս ինստիտուտի ...
Նախորդ համարումանդրադարձանք պետական նպաստներին, ներկայացրինք պետական նպաստի սահմանումը և տեսակները:
Տեղական ինքնակառավարումը՝ որպես հանրային իշխանության իրացման եղանակ, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները՝ որպես հանրային իշխանության տեղական անկախ մարմիններ, առանցքային դեր են խաղում պետության կյանքում:
Նախորդ համարներում անդրադարձել ենք պետական իշխանությանը: Նախ ներկայացրինք պետական իշխանությունն ընդհանուր առմամբ, բացահայտեցինք «պետական իշխանություն» հասկացությունը, հատկանիշները և գործունեության սկզբունքները: Այնուհետև պարզաբանեցինք պետական իշխանության երկու թևերը` օրենսդիր և գործադիր: Այս համարում կանդրադառնանք իշխանության երրորդ թևին կամ ճյուղին` դատական իշխանությանը:
Անցյալ շաբաթ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որը մինչ այդ բավականին բուռն քննարկումների ու լուրջ դժգոհությունների տեղիք էր տվել:
Մեր հանրապետությունում ավտոմեքենաների քանակի աճի հետ ավելանում են նաև դրանց մասնակցությամբ պատահարները: Ուստի ճանապարհներին անվտանգության բարձր մակարդակ ապահովելու օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում: Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ոչ միայն պետական տարբեր գերատեսչությունների, այլև հասարակության ուշադրության կենտրոնում է:
Սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշվում է անկախության հռչակման օրը: Անկախության հռչակագրի 2-րդ կետի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները»:
Ահաբեկչությունը բռնության, սպառնալիքի դրսևորում է, որը նպատակ ունի հարկադրելու հասարակությանը, պետական մարմիններին կամ միջազգային կազմակերպություններին որոշակի գործողություններ կատարել: Բուն էությամբ և ընդհանուր գծերով ահաբեկչական դրսևորումները հայտնի են դեռ հին ժամանակներից: Օրինակ` բոլոր պատմական սպանություններն էլ կարելի է ինչ-որ առումով համարել ահաբեկչություն, սակայն ավանդաբար ընդունված է համարել, որ ահաբեկչություն երևույթը XX դարի ծնունդ է: Նախորդ հարյուրամյակում էր, որ ահաբեկչությունը սկսեց ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: