Հայերեն   English   Русский  
օրենք
Նախորդ համարումանդրադարձանք անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վարույթի հարուցմանը: Մասնավորապես՝ ինչ փաստաթղթեր են պահանջվում նման վարույթ հարուցելու համար և որտեղ պետք է դրանք ներկայացվեն:
Քիմի ու Թեյլորի աստղային պատերազմը նոր թափ է ստանում:Հավանաբար բորլորը գիտեն, թե ինչպես սկսվեց 2016 թ.-ի ամենաթեժ աստղային հակամարտությունը: Նախ Քանյե Ուեսթը իր նոր Famous հիթում մի քանի տողով անդրադարձել էր Թեյլոր Սվիֆթին՝ նրան անվանելով «պոռնիկ» և նշելով, որ երգչուհին իրեն է պարտական փառքի և հանրաճանաչության համար: Դա բնականաբար այդքան էլ դուր չէր եկել երգչուհուն:Քիմը պնդում էր, որ Թեյլորը նախապես գիտեր երգի մասին և այժմ իրեն զոհ է ներկայացնում: Երբ փոխադարձ մեղադրանքները հոգնեցրին Քիմին, նա դիմեց ...
Ցեսիան (լատիներեն cessiō բառից, նշանակում է զիջել, փոխանցել) պահանջի իրավունքի զիջումն է: Սա մի գործիք է, որը լայն տարածում ունի բիզնես աշխարհում: Պահանջի իրավունքի զիջումն իրականացվում է ցեսիայի պայմանագրով: Այս պայմանագիրն ընդունված է անվանել նաև պարտքի վաճառք:
Կանադայի խորհրդարանը օրենք է ընդունել, որով թույլատրվում է երկրում էֆթանազիա իրականացնել: Սակայն այժմ արդեն օրենքի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի այն ստորագրի կանադացի գեներալ նահանգապետ Դևիդ Ջոնսոնը: Գրում է Russian.rt.com-ը:
Նախորդ համարում նշեցինք այն մասին, որ ֆինանսական կազմակերպությունը պետք է ունենա հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտ, որը պետք է հասանելի լինի հանրությանը (նաև իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելով):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված խորհրդարանականների անձեռնմխելիության հանման մասին օրենքից հետո ոչնչացել են ցանկացած պատկերացումներն այն մասին, թե Թուրքիան հանդիսանում է արևմտյան բնույթի գործող ժողովրդավարությամբ երկիր: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նման կարծիք է հայտնել բրիտանական «The Guardian» թերթի սյունակագիր Սայմոն Թիսդալլը:
Նախորդ համարումխոսվեց ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննվող պահանջների և դրանց ներկայացման կարգի ու պայմանների մասին: Շարունակելով այս թեման՝ անդրադառնանք ֆինանսական կազմակերպություններին ներկայացվող բողոք-պահանջներին, Ֆինանսական կազմակերպությունների կողմից դրանք քննելու կարգին, ժամկետներին, ինչպես նաև այդ գործընթացներում հաճախորդների իրավունքներին:
Ֆինանսական համակարգի հաշտարարի կամ, ինչպես ասում են, ֆինանսական օմբուդսմանի ինստիտուտը Հայաստանում գործում է 2009 թվականի հունվարից: Այս ինստիտուտի ստեղծման հիմքում ընկած են հետևյալ նպատակները.
Քաղաքացիական կացության ակտի մյուս տեսակը, որին այս համարում կանդրադառնանք, մահվան պետական գրանցումն է: Մահվան պետական գրանցումն իրականացվում է մահացածի վերջին բնակության վայրի, մահը վրա հասնելու վայրի, մահացածի դիակի հայտնաբերման կամ մահվան մասին փաստաթուղթ տված կազմակերպության գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմնում հետևյալ հիմքերով.
Որդեգրումը իրավաբանական ակտ է, փաստ, որի հիմքով որդեգրողները որդեգրվածների նկատմամբ ձեռք են բերում ծնողական իրավունքներ և պարտականություններ: Սա փաստորեն այն ակտն է, որ որդեգրողներին իրավաբանորեն դարձնում է ծնող:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: