Հայերեն   English   Русский  
«Իսլամական պետություն»
Սիրիական բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել է հնագույն Ռասաֆա քաղաքը, փոխանցում է Rosbalt-ը:
Թուրքիայի իշխանություններն արգելել են Ռուսաստանի Դաշնության 4 հազար 128 քաղաքացիների մուտք գործել երկրի տարածք` կասկածելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը մասնակցություն ունենալու մեջ:
Հակաահաբեկչական պայքարը «Իսլամական պետության» դեմ Մոսուլում ավարտված է կամ մոտ է ավարտին:
Բուլղարական թերթի կատարած փաստաթղթերի գաղտնազերծումը, որն ի հայտ է բերել Բաքվից կատարված զենքի անօրինական վաճառքի մասին տեղեկություններ, շեշտակիորեն ընդգծում էր Բաքվի օժանդակությունը տարբեր երկիրներում գործող ահաբեկչական խմբերի:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ երկրի զորքերը «մեծ հաղթանակ» են գրանցել Մոսուլում` պարտության մատնելով «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներին: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներին միացած բրիտանուհի Սալլի Ջոնսը, որը հայտնի է «Սպիտակ այրի» անունով, ցանկանում է հայրենիք վերադառնալ, սակայն ահաբեկիչները նրան թույլ չեն տալիս: Գրում է Vesti.ru-ն:
Համացանցում հայտնված լուսանկարները, որոնցում ենթադրաբար պատկերված է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին, հրապարակել են իրանական լրատվամիջոցները: Գրում է Vesti.ru-ն:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը հայտարարել է, որ Սիրիայի Ռաքքա քաղաքում կարող է մինչև 100 հազար խաղաղ բնակիչ գտնվել, որոնք «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների և ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող արևմտյան կաոլիցիայից աջակցություն ստացող զորքերի միջև զինված հակամարտության պատճառով թակարդի մեջ են հայտնվել: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «դրախտի անձնագրեր» է բաժանում իր անդամներին՝ այդ կերպ խրախուսելով մահապարտներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: