Հայերեն   English   Русский  
հրաժարական
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու որոշման մասին:
ԵՊՀ հոգաբարձունների խորհրդի նիստի օրակարգը չհաստատվեց։
Global News հեռուստաալիքի փոխանցմամբ` Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ երկրի նախկին գլխավոր դատախազ Ջոդի Ուիլսոն-Ռեյբոուլդի վրա իր գրասենյակի կողմից ենթադրյալ ճնշման պատճառով: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն թվիթերյան իր միկրոբլոգում մեկնաբանել է Ջավադ Զարիֆի հայտարարությունը Իրանի ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարականի մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Daily Mail պարբերականի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է զանգվածային նախարարական ապստամբության բախվել, քանի որ առնվազն 15 նախարար պատրաստ է հրաժարական տալ, եթե նա առանց ԵՄ-ի հետ գործարքի Բրեքսիթի (Եվրամիությունից կազմից դուրս գալ) դիմի: Գրում է Gazeta.ru-ն:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեկ հայտարարեց իր հրաժարականի մասին: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, նա այդ մասին գրել է Instagram-ի իր էջում:
Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից:
Փետրվարի 18-ին Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Թերեզա Մեյը մտադիր է հրաժարական տալ անմիջապես Brexit-ի շահավետ գործարքը կնքելուց հետո: Այդ մասին հայտնում է The Sun թերթը՝ հղում անելով նախարարների կաբինետի անդամներին:
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Սարդարյանը 2019թ. հունվարի 30-ին հրաժարականի վերաբերյալ դիմում է ներկայացրել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: