Երևանի պետական համալսարանի պաշտոնական էջում տեղեկություն է տարածվել այն մասին, որ ռեկտոր Արամ Սիմոնյանը այսօր՝ մայիսի 23-ին հրաժարական է ներկայացրել, քանի որ չի ցանկանում, որ իր պատճառով ստվերվեն բուհի 100-ամյակին նվիրված միջոցառումները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է ուրբաթ օրը` մայիսի 24-ին, հայտարարել իր հրաժարականի մասին: Այդ մասին հայտնում է The Times պարբերականը` հղում անելով կառավարության աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այսօր հայտարարել է կայսր Ակիխիտոյի գահից հրաժարվելու մասին՝ 30 տարի կառավարումից հետո, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով EFE գործակալությանը:
Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը պետք է հրաժարվեն միջուկային զենքից: Նման տեսակետ Թրամփը հայտնել է Fox News հեռուստաալիք եթերում: Գրում է Russian.rt.com-ը:
Սուդանի անցումային Ռազմական խորհրդի ղեկավար Ավադ իբն Աուֆը պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի օր հետո հրաժարական տվեց: Խորհրդի նոր ղեկավար է նշանակվել մինչև փետրվարը երկրի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Աբդելֆաթահ ալ-Բուրհանը: Այժմ էլ Բուրհանը զբաղեցնում էր Սուդանի զինված ուժերի գլխավոր տեսուչի պաշտոնը:
Աբդելազիզ Բուտեֆլիկան, որ երեկ հայտարարեց Ալժիրի նախագահի լիազորություններից հրաժարվելու մասին, այսօր նոր ուղերձ է հղել երկրի ժողովրդին: Ինչպես տեղեկացնում է տեղեկատվական Alg24 կայքը, պետության նախկին ղեկավարը ալժիրցիներից ներողություն է խնդրել: