«Անկախը» պարբերաբար անդրադառնում է հայագիտության, մասնավորապես՝ հնագիտության ձեռքբերումներին: Այս լուսաբանումները, որքան էլ տարօրինակ է, վեր հանեցին մի միտում. գիտական շրջանակներում որոշակի թիվ են կազմում այն մասնագետները, որոնք Ուրարտուի ոչ հայկական պետություն լինելու վարկածի կողմնակից են: Մինչդեռ թվում էր, թե հարցի քննարկումն անցյալում է մնացել՝ շնորհիվ գիտական բազմաթիվ հիմնավորումների: