Հայերեն   English   Русский  
ՀՀ ոստիկանություն
Գիտելիքի օրով սկսված ուսումնական տարին հաճելի հոգսերի հետ նաև նոր խնդիրներ է առաջադրում ինչպես քաղաքացիներին, այնպես էլ ոստիկանությանը:Ոստիկանության պետի հրահանգով համապատասխան ստորաբաժանումներն առավոտից արդեն ուժեղացված ծառայություն են իրականացնում դպրոցամերձ տարածքներում, ոստիկանական վերակարգերը կազմակերպում են երեխաների անցումը հետիոտնային անցումներով, թարմացվել է փողոցների գծանշումն ու լուսացույցային համակարգը, ոստիկանության ծառայողները հանդիպումներ են ունեցել մանկավարժների և ծնողների հետ:Այս ...
Ի պատասխան «hetq.am»-ի օգոստոսի 28-ի «Ծեծկռտուքի սահմանները մոտենում են Բաղրամյան 26-ին» հրապարակման հայտնում ենք, որ օգոստոսի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրված խուլիգանության դեպքի կապակցությամբ նույն օրը Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ոստիկանների վետերանների խորհրդի անդամների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում` հուլիսի 22-ին, ժամը 06.00-ին, «Հաղթանակ» զբոսայգուց բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն և նույն թվականին ծնված Ռաֆայել Մ.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: