Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.23-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Նոր Հաճընի կամրջի մոտ վրաերթի է ենթարկել 65-ամյա Լյուդվիկ Գաբրիելյանին, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:Կատարվում է քննություն։
Դեկտեմբերի 21-ին հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից սուր թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Այնթապ գյուղի 9-րդ փողոցի մի տան հինգ բնակիչ, որոնոցից երկուսը` անչափահաս:
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «4 շաբաթ առաջ Երևանի ավագանու ամբիոնից ներկայացրել էի հաղորդում հանցագործության մասին: 1 շաբաթ առաջ նույնն արել էի գրավոր տեսքով` ուղարկելով դատախազություն, թեպետ հրապարակային հաղորդումը ևս հիմք է գործի հարուցման համար: