Հայերեն   English   Русский  
������������������������������ ������������������������������������������������������
Կառավարության առաջարկած Շահութահարկի և Եկամտային հարկի մասին օրենքները միտված են պետբյուջեն լցնելուն: Սա կոնկրետ լավ միջավայր ստեղծելու համար չեն արվում, այլ պարզապես վարչական մեթոդներ վերոնշյալ նպատակի համար:
Հայաստանը մարտի 19-ին կտրուկ ավելացրեց իր արտաքին պարտքի բեռը 500 մլն դոլարի թանկ վարկով: Դեռ մարտի 10-ին կառավարությունը հաստատեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում էր հաստատել եվրոպարտատոմսեր թողարկելու համար անհրաժեշտ որոշումների ու փաստաթղթերի փաթեթը. «Հարցը վերաբերում է եվրապարտատոմսերի թողարկմանը, որը մշտապես դիտարկում ենք որպես պետական բյուջեի ֆինանսավորման աղբյուրներից մեկը»,- պարզաբանեց Գագիկ Խաչատրյանը:
Հայաստանում վերջին մի քանի օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը ԵՏՄ-ում միասնական արժույթի ստեղծման հնարավոր հեռանկարն է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես հայտնի դարձավ մարտի 6-ին նրա ստորագրած հանձնարարականներից, ՌԴ կառավարության անդամներին հանձնարարել է մինչև 2015 թ. սեպտեմբերի 1-ը քննարկել ԵՏՄ շրջանակում արժութային միության ստեղծման հնարավորությունն ու նպատակահարմարությունը:
Միասնական արժույթի գաղափարը ԵՏՄ գլխավոր տարրերից մեկն էր, որը համարվում է տնտեսական ինտեգրացիայի ձևերից մեկը, սակայն այսքան կարճ ժամանակում հնարավոր չէ անցնել այդ համակարգի:
Բանկերի միավորումը կարող է մի շարք խնդիրների պատճառ դառնալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենի կտավը, որում երկու թաիթացի կանայք են պատկերված, վաճառվել է 300 միլիոն դոլարով, ինչի հետևանքով այն աշխարհում գեղանկարչության ամենաթանկ ստեղծագործություն է դարձել: Գրում է Russian.rt.com-ը:
Դեկտեմբերի 30-ին Կենտրոնական բանկը որոշում կայացրեց առևտրային բանկերի համար սահմանված 5 մլրդ դրամ կանոնադրական կապիտալը 2017-ի հունվարի 1-ից դարձնել միանգամից 30 մլրդ: Իսկ եթե մինչև նշված ժամանակահատվածը նոր առևտրային բանկ բացվի Հայաստանում, ապա պետք է արդեն ունենա 30 մլրդ դրամ կամ մոտ 63 մլն դոլար կանոնադրական կապիտալ:
2015 թվականը տնտեսական առումով ծանր տարի է լինելու Հայաստանի համար: Ներքին խնդիրներին գումարվելու են նաև տնտեսական գործընկերների խնդիրները:
“Համագործակցելով գնաճային բարձր ռիսկեր ունեցող երկրների հետ` չենք կարող զերծ մնալ այդ ռիսկերից”,-այսօր լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԵՏՄ անդամակցության հետևանքով գնային միտումներին և կանխատեսումներին անդրառնալով` նշեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը 4-րդ տեղում է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: